«Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել իսրայելական «Գլիլոտ» հետախուզական կայանի դեմ

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ հրթիռներ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական հետախուզության կայանի դեմ։

Տեղի ժամանակով ժամը 02.30-ին «Հեզբոլլահի» գրոհայինները «հրթիռների համազարկ են հասցրել ռազմական հետախուզության «Գլիլոտ» 8 200 կայանին Թել Ավիվի արվարձանում», նշվել է շարժման Թելեգրամ-ալիքում։