Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը հնարավոր չէ կանխել․ Պեսկովի արձագանքը Թրամփին

Թրամփը «խոստացել է տարանջատել» Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, դե դա հասկանալի է, քանի որ սա նախընտրական «տենդ»  է, ասել է հարցազրույցներից մեկում Պեսկովը։ 

Սակայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ մեր համագործակցության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, մեջբերել է իր խոսքում Պեսկովը։