Հայաստանում քաղցկեղը նվազման միտում ունի. Ավանեսյան

6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք. թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛սրտանոթային հիվանդությունների որոշակի կայունացման նվազման ուղղությամբ ենք շարժվում, ինչը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ այդ ցուցանիշները նշանակում են, որ այն ֆինանսական միջոցները որոնք ուղղվում են առողջապահությանը տալիս են իրենց արդյունքները։

Ավանեսյանը հայտնել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ հիվանդությունների բուժման հատվածից ավելի շատ դեպի կանխարգելիչ բժշկական օգնություն գնալը, որը վերաբերում է սկրինինգային ծրագրին ընդլայնմանը։

Նրա խոսքով, շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի շրջիկ մամոգրաֆիկ ծրագիրը և մեքենան ներկայում գտնվում է Գեղարքունիքի մազում, բայց այն ամփոփվելու է և հաջորդ տարի նախատեսված է արդեն ստացիոնար մամոգրաֆիկ մարզային կենտորններ բացել։