Զելենսկին ոչ ադեկվատ մարդ և քաղաքական գործիչ է․ Լավրով

TACC-ը գրում է․ Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններն ամեն անգամ հաստատում են նրա՝ որպես քաղաքական գործչի և մարդու ոչ ադեկվատ լինելը․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Անադեկվատություն և՛ որպես քաղաքական գործիչ, ինչպես ինքն է փորձում ներկայացնել, և՛ որպես սովորական մարդ։ Սա տխուր է»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Զելենսկիի ցանկացած փորձ՝ ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, կհանգեցնի նրան, որ Վաշինգտոնը «ամեն անգամ կհարվածի նրա դաստակին»։