Politico թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է այն մասին, որ Վաշինգտոնը եւ Պեկինը գաղտնի բանտարկյալներ են փոխանակել անցած ամիս։
Նրանց խոսքով՝ փոխանակել են ամերիկացի պաստոր Դեւիդ Լինին, որը ցմահ բանտարկված էր Չինաստանում 2006 թվականից անունը չնշված չինացի քաղաքացու հետ, որը պահվում էր ԱՄՆ բանտում։
Սեպտեմբերի 16-ին ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Լինը ազատ է արձակվել, սակայն փոխանակման մասին տեղեկություն չի ստացվել։
