Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն․ Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հիշում եք, որ երկու երկրների փորձագետները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվողն անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ: Հիմա այդ աշխտանքները տարվելու են Կարս-Գյումրի անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ:

Մեր երկխոսությունը նախ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություններ և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ Թուրքիան այս գործընթացը որոշակիորեն կապում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, Միրզոյանն ասել է. «Մեր գնահատմամբ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ: Մենք Թուրթիայի հետ երկխոսությունն ունենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պյմանավորվածություներ, սկզբում մասնակի սահմանը բացելու մասին եւ այլն:

Ես այստեղ կրկին ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ կունենանք առաջընթաց»:

Նա հավելել է, որ ՀՀ կառավարության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը դա ՀՀ շուրջ խաղաղության կայունության ապահովումն է և հարևանների հետ զարգացումը: