Բրիտանական գրում է, որ Լիբանանի ժամանակավոր վարչապետը հույս է հայտնել, որ «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կհայտարարվի «առաջիկա ժամերին կամ օրերին»:
Նաջիբ Միկաթին այս մեկնաբանություններն արել է ամերիկացի բանագնաց Ամոս Հոխշտեյնի հետ խոսելուց հետո։ Իսրայելական Kan-ը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը գրվել է ԱՄՆ-ի կողմից և թվագրված է հոկտեմբերի 26-ով, և Իսրայելը հրադադարի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում դուրս կգա:
Միկաթին «Ալ Ջադիդ» հեռուստաընկերությանն» ասել է. «Բանագնացը առաջարկեց ինձ, որ մենք կարող ենք համաձայնության գալ մինչև ամսվա վերջ և մինչև նոյեմբերի 5-ը: Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և մենք պետք է լավատես մնանք, որ առաջիկա ժամերին կամ օրերին մենք զինադադար կունենանք»:
