Times of Israel-ից հայտնել են այն մասին, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ երկիրը կներկայացնի այս տարի Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին։
Նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ նա ասել է, որ կլիմայի փոփոխության հարցը շատ կարևոր է։ Բացի այդ, անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը, որն էլ ավելի արդիական է դառնում Իսրայելի համար ստեղծված իրավիճակում։
