Ադրբեջանի հետ բոլոր հարցերը քննարկելի են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը
Հարցին՝ դա վերաբերում է նաեւ ՀՀ սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի՞ն, նա պատասխանել է. «Ես այդպիսի բան չասացի: Մենք ասել ենք, որ մենք ունենք կարմիր գծեր եւ դրա մասին հայտնել ենք»:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մեծ խաղացողները, երրորդ կողմերը այլևս ճնշումներ չե՞ն գործադրում կողմերի վրա ստորագրելու խաղաղության պայմանագիրը, Արայիկ Հարությունյանն ասել է. «Մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած գործընթացում և առաջնորդվում են դրանցով: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել»:
Հարությունյանը հրաժարվել է պատասխանել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը վերաբերող հարցին:
