2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է նախագահի աշխատակազմին հատկացնել շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի բյուջե, ինչն այս տարվա նկատմամբ պակաս է շուրջ 113 մլն դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։
«2025 թվականի համար ներկայացրել ենք 1 մլրդ 658 մլն 673 հազար դրամի բյուջետային հայտ: Դա ընթացիկ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ շուրջ 113 մլն դրամի տարբերություն ունի»,- ասել է նա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նախատեսված բյուջեն 6.4 տոկոսով քիչ է 2024 թվականին հատկացվածից:
