Կանադան կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ․ Կանադայի ԱԳՆ

Կանադան անհանգստություն է հայտնել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների խնդիրների առնչությամբ, որոնք նշել են միջազգային դիտորդները, եւ նախատեսում է վերանայել իր հարաբերությունները երկրի իշխանությունների հետ, այս հայտարարությունը հրապարակել է Կանադայի ԱԳՆ-ն։

«Նման միջադեպերը պետք է հետաքննվեն, դրանց պետք է արձագանքել։ Կանադան համոզված է, որ ազատ, ազնիվ եւ անկախ ընտրությունները դեմոկրատական հասարակույթան անկյունաքարն են։

 

G7-ի եւ մեր եվրոպացի գործընկերների հետ համակարգմամբ եւ հաշվի առնելով այս ընտրությունների անցկացումն ու արդյունքները՝ Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ։ Կանադան բաց կմնա Վրաստանի հետ համագործակցության հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի ղեկավարությունը կհարգի դեմոկրատիան, մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը եւ  կարձագանքի դեմոկրատիայից նահանջին, որը նկատվում է վերջին ժամանակներս»,- նշվել է հայտարարությունում։