Գրանցվել է ցրտահարության առաջին դեպքը

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են այն մասին, որ հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։

Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվել է -5․․․-8, առանձին վայրերում մինչև -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։