Լիբանանում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ առնվազն 60 մարդ է զոհվել

Euromedia24.com-ը հայտնում է այն մասին, որ Լիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա, այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։  Ըստ գերատեսչության՝ ևս 58 մարդ վիրավորվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Հոկտեմբերի 28-ին Իսրայելը հարվածել էր նաև լիբանանյան ծովափնյա Տյուրոս քաղաքին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել։ Հարվածներից առաջ Իսրայելը քաղաքի մի մասի բնակիչներին տարհանման հրահանգ էր տվել։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 28-ին լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն Իսրայելի վրա է արձակել շուրջ 150 արկ:
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սահմանային բախումներ են սկսվել 2023 թ. հոկտեմբերի 8-ից՝ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներթափանցումից հետո, որը սկիզբ դրեց պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների։ Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Իսրայելում՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ։