Ընտրական խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն․ ՆԱՏՕ-ի խոսնակը Վրաստանի ընտրությունների մասին

ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան X սոցիալական հարթակում իր գրառմամբ կոչ է արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումների մասին հաղորդումները:

«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը նշել է Վրաստանում ընտրությունների անցկացման անհավասար պայմաններ, ինչը խաթարում է արդյունքների նկատմամբ հասարակության վստահությունը: Ընտրական խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»,- գրել է պաշտոնյան: