ֆեյսբուքն ու ինստագրամը ողողված են արհեստական բանականության միջոցով պատրաստված դեղերի կեղծ գովազդներով։ Այդ մասին զգուշացրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ կեղծ գովազդներում օգտագործվում են հայտնի բժիշկների, լրագրողների դեմքեր։
Ընդ որում՝ կեղծ հոլովակներն առայժմ միայն ռուսերեն են, քանի որ արհեստական բանականությունը հայերեն դեռ չի կարողանում նման հոլովակներ պատրաստել։
