Անտարկտիդայում դուռ հիշեցնող առարկա է հայտնաբերվել, որը կարող է տանել դեպի Հիտլերի գաղտնի բունկերը։ «Московский комсомолец»-ը հայտնել է սոցցանցերում անհայտ օբյեկտի նկատմամբ հետաքրքրության աճի մասին։
Google Earth-ում օգտատերերը նկատել են մի առարկա, որին անվանել են «դուռ»: Ճապոնական Showa Station կայարանից հարավ-արևմուտք գտնվող օբյեկտի կոորդինատներն են՝ «69°00’50″S 39°36’22″E» է:
Օգտատերերը կասկածի տակ չեն դնում օբյեկտի իսկությունը, քանի որ իրական արբանյակային պատկերներ են հրապարակվում Google Earth-ում։ Այնուամենայնիվ, կարծիքները տարբեր են, թե ուր է տանում այդ «դուռը»։ Ոմանք ենթադրում են, որ սա այլմոլորակայինների թողած հետք է, իսկ մյուսները կարծում են, որ դա նացիստների կառուցած գաղտնի բազայի մուտքն է։
Վերջինս բացատրվում է լեգենդով, կապված այն բանի հետ, որ Երրորդ Ռեյխը կարծում էր, որ Անտարկտիդայի ձյան տակ թաքնված են այլմոլորակայինների ստորգետնյա քաղաքներ։
Նմանատիպ լեգենդի համաձայն՝Հիտլերին Եվա Բրաունի հետ միասին այնտեղ են տեղափոխել 1945 թվականին։
Մասնագետները կարծում են, որ «դուռը» սառցե բլոկ է, որը ձևավորվել է լանջին սառույցի շերտավորման արդյունքում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա այսբերգի բեկոր է։
