Նա գնացել էր ՄԱԿ-ի հարթակ՝ ասելու, որ չի դադարեցնելու պատերազմները

«Բենիամին Նեթանյահուն սիրում է ՄԱԿ-ի հարթակը, բայց ՄԱԿ-ը չի սիրում նրան»,- գրում է Բրիտանական SKYnews-ը:

«Երբ նա ներս մտավ, հարյուրավոր դիվանագետներ հեռացան։ Նա իր ելույթը ներկայացրեց ավելի քան կիսադատարկ դահլիճում:….Նա այդ պահն օգտագործեց աշխարհին հիշեցնելու հոկտեմբերի 7-ը և Գազայի հատվածում պահվող պատանդների ճակատագիրը: Նեթանյահուն արդարացրեց Իսրայելի պատերազմը՝ առանց ապացույցների պնդելով, որ դա պատմության մեջ ամենաբարոյական արշավն է եւ  քննադատեց Միջազգային քրեական դատարանին՝ իր և պաշտպանության նախարարի իր նկատմամբ ձերբակալության «օրդեր» տալու համար,- գրում է լրատվամիջոցը: 

Իր ելույթում Իսրայելի վարչապետը վկայակոչել է աստվածաշնչյան հղումները՝ պաշտպանելու ժամանակակից խաղաղությունը, բայց եւ պնդել, որ իր երկիրը պետք է շարունակի բազմաթիվ պատերազմներ:

«Նա կրքոտ էր և զայրացած….ձեռքին ուներ քարտեզներ….Բայց ոչ մի բացատրություն չկար, թե ինչպես կավարտվի պատերազմը Գազայում, ոչ մի ծրագիր «հետագա օրվա» և ոչ մի գաղափար՝ «արմատականացման»: Նա ասաց, որ Իսրայելը պետք է «հաղթի» Հեզբոլլահին, բայց ոչ մի ակնարկ չտվեց ժամանակացույցի և ոչ մի հուշում, թե ինչ կարող է լինել հետո»,- գրում է լրատվամիջոցը եւ հավելում, որ իսրայելցիները հոգնել են 12 ամիս տեւող պատերազմից հետո, և շատերը կլքեն այն՝ մտածելով, թե դեռ քանի ամիս հակամարտություն է սպասվում: