Իրանում կրոնական գործչի են գնդակահարել․ հրաձիգն ինքնասպան է եղել

IRNA գործակալությունից հայտնում են այն մասին, որ Իրանում գնդակահարել են կրոնական գործչի։

Այսօր Կազերունում՝ ուրբաթօրյա աղոթքից հետո անհայտ անձը կրակել է կրոնական առաջնորդ Մուհամմեդ Սաբահիի վրա և սպանել նրան։

Հրաձիգն ավելի ուշ ինքնասպան է եղել։ Սաբահին հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։