Al Jazeera հեռուստաալիքից հայտնել են այն մասին, որ Իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցին։
Նշվում է, որ Իսրայելը թիրախային հարված է հասցրել թթվածնային կայանին՝ առաջացնելով պայթյուն, ինչի հետևանքով հիվանդանոցի շենքը մասամբ վնասվել է։ Բուժհաստատության տնօրենը հայտնել է, որ հարձակման հետևանքով երեխաներ են մահացել, հիվանդանոցի աշխատակիցներ՝ վիրավորվել։
