13 երկիր ստացել են BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ․ Թուրքիան ևս ցանկում է

Euromedia24.com–ի հաղորդմամբ Ղազախստանը ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ. երկիրը դեռ չի նախատեսում դառնալ ասոցիացիայի լիիրավ անդամ:
Կազանում BRICS-ի գագաթնաժողովում ևս 12 պետություններ ստացել են այս կարգավիճակը․ դրանց թվում են՝
Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Թուրքիան, Ուգանդան, Ուզբեկստանն ու Վիետնամը։