Իսրայելին զենքով աջակցության շարունակումը նրան էլ ավելի անմիտ է դարձնում․ Էրդողան

«ՌԻԱ Նովոստին»-ին տեղեկացրել է այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ԲՐԻԿՍ+ նիստում, երկրներին կոչ է արել աջակցել Իսրայել զենք մատակարարելու արգելքին ։

«Քանի դեռ չի կանգնեցվել արնահեղությունը Մերձավոր Արեւելքում, չի կարող խոսք լինել արդարության եւ զարգացման մասին ապագայում։ Իսրայելի ագրեսիվ պահվածքը վաղուց անցել է բոլոր սահմանները։ Պաղեստինցի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության։ 21-րդ  դարում այդ ողբերգության անտեսումը չի կարող որեւէ մեկին ազատել պատասխանատվությունից։ Ես առաջարկում եմ Պաղեստինը ճանաչող երկրներին քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Իսրայելին զենքով աջակցության շարունակումը նրան էլ ավելի անմիտ է դարձնում։ Մենք սկսել ենք Իսրայել զենքի մատակարարման արգելքի նախաձեռնությունը ՄԱԿ շրջանակում։ Ես ակնկալում եմ եմ ձեր՝ մեր բարեկամների աջակցությունն այս հարցում»,- ասել է նա։