Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ շփման պարզեցված սահմանային և մաքսային հսկողության մեխանիզմներ. Փաշինյան

Հայաստանը ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում։

«Հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը»,– ասել է ՀՀ վարչապետը։

Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ շփման պարզեցված սահմանային և մաքսային հսկողության մեխանիզմներ։