Տավուշում 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը սահամանամերձ գյուղերում

Քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը պաթոսով ու հպարտությամբ ներկայացնում են, թե Հայաստանում նոր դպրոցներ են կառուցում:
 Ու՞մ համար են կառուցվում այդ դպրոցները և ի՞նչ նպատակ ունեն, հասկանալի չէ և տարբեր եզրակացությունների ու մտորումների տեղիք է տալիս, քանի որ դրան զուգահեռ Հայաստանում հարյուրավոր դպրոցներ են փակվում:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ տեսաուղերձ հրապարակելով Չինարի գյուղից, ասաց, որ գյուղի  դպրոցը ևս փակվողների շարքում է։
Չինարին համարվում է «ամենասահմանամերձը», երեք կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։
 Գյուղից 90-ից ավելի աշակերտները ստիպված են լինելու հարևան Այգեձոր գյուղի դպրոց գնալ։ Այգեձորը Չինարիից հեռու է 3 կմ:
 Չինարին դպրոց ունեցել է դեռևս 1897 թվականից: Սկզբում այն եղել է ծխական՝ տառաճանաչության դպրոց և գործել է Հակոբ Սաղոյանի տանը: Հետո այն դարձել է յոթնամյա: Դպրոցը Չինարիի՝ որպես համայնք կազմավորման գործում կարևոր  նշանակություն է ունեցել: Իսկ 1960-ականներին բացվել է գյուղի միջնակարգ դպրոցը՝ գեղեցիկ ու բարեկարգ շենքային պայմաններով:
Չինարիի դպրոցն անխափան դասապրոցեսներ է անցկացրել անգամ 90-ականների պատերազմների ժամանակ: Երեխաները թաքնվում էին նկուղներում, ապաստարարններում՝ մինչև  կրակոցներն ավարտվում էին:  Դրանից հետո նորից վերադառնում էին իրենց դասերին:
 Երիտասարդ ընտանիքները մտահոգված են, որ դպրոցը փակվելու դեպքում շատերը կարտագաղթեն՝ առանց այն էլ դատարկված Չինարից: Իսկ Չինարին սահմանապահ գյուղ է…
Փաստորն, այն ինչ չկարողացավ անել պատերազմը, հեշտությամբ անում է փաշինյանական իշխանությունը:
 Զավեշտն այն է, որ Այգեձորում դեռևս չկա այն դպրոցը, որտեղ պետք է հաճախեն չինարեցի երեխաները: Այն դեռ նոր պետք է կառուցվի: Սակայն փակվող դպրոցների ցանկում գյուղի դպրոցն արդեն ընդգրկված է: Ի՞նչ նպատակ ունի Փաշինյանի իշխանությունը, որ երեխաների համար դժվարություններ է ստեղծում, բյուջեի հաշվին մեծ ծախսեր է անում, նոր դպրոց կառուցում, երբ գյուղում կա այն, որը ծախսեր չի պահանջում և երեխաների համար խնդիրներ չի ստեղծում:
«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։ Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»,- ասում է Արամ Մանուկյանը։
Նշենք, որ «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» հանրային քննարկման ժամանակ հրապարակվեց հետազոտություն, ըստ որի՝ Հայաստանում սեպտեմբերի 1-ից 231 դպրոց է փակվելու, հիմնականում բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում։
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածվող տեղեկությունները՝ նշելով, թե կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։
Նաիրա Վանյան