ԲԱՔՈՒՆ ՄԱՐԴԻԿ Է ՓՆՏՐՈՒՄ, ՈՐ ԲՆԱԿԵՑՆԻ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Բաքվում անցկացված 13-րդ համաշխարհային քաղաքաշինության ֆորումում ելույթ ունենալով՝ Պետական ​​քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևը հայտարարել է, որ «ազատագրված» տարածքներում նախատեսվում է բնակեցնել 1,1 միլիոն մարդու:

Ըստ ադրբեջանական մամուլի.«Այս հայտարարությունը ուշագրավ է դարձնում այն, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարածքներում ներկայումս գրանցված ընդհանուր բնակչությունը կազմում է մոտավորապես 680,000 մարդ: Ստորև բերված դիագրամը ներկայացնում է յուրաքանչյուր վարչական տարածքային միավորի ներկայիս բնակչության թվի վերաբերյալ պաշտոնական տվյալները»: Հոդվածագիրը զարմանում է, թե որտեղի՞ց այդքան մարդ կգտնվի, որ բնակեցվի «Ղարաբաղում»:

Ադրբեջանից եկող ազդակները և ընդդիմադիր լրատվամիջոցները  փաստում են, որ բռնազավթած Արցախում տների գները բավականին բարձր են: Գնման արտոնություններից չեն օգտվում զինծառայողները, արցախյան ագրեսիայի ժամանակ զոհված կամ վիրավորում ստացսծ ադրբեջանցի զինվորականները, սոցիալապես անապահով ընտանիքները: Դա բուռն դժգոհությունների տեղիք է տալիս…

Ստացվում է, որ Ալիևը մի կողմից ուզում է շատ արագ լուծել բռնազավթված Արցախում ադրբեջանցիների ներկայության հարցը, մյուս կողմից ուզում է ավելի հարստանալ՝ արցախցիների  տները թանկ գնով վաճառելով իր հայրենակիցների վրա:

Ի դեպ, ըստ տարբեր աղբյուրների, ադրբեջանցիներից շատերը չեն ուզում թանկ գնով տներ գնել և, առհասարակ,  բնակեցվել Արցախում, քանի որ մտավախություն ունեն, որ այն նորից կվերադարձվի հայերին:

Նաիրա Վանյան