Զոհերի անունները թաքցնողը ինչի՞ց է զայրանում

Երեկ Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ, երբ իր հեռանալը պահանջող երիտասարդը խոսեց 5000 զոհի մասին։

Փաշինյանը երիտասարդի հիմնական ասելիքը՝ իր հեռանալու պահանջը, մի կողմ թողեց և սկսեց մանիպուլացնել հինգ հազարի թեմայով՝ ասելով․ «Որտե՞ղից գիտես, որ հինգ հազար է…»։

Այո՛, մեզանից ոչ ոք հստակ չգիտի, թե քանի զոհ ենք ունեցել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Չգիտենք, որովհետև այդ թիվը փաշինյանական իշխանությունը «խնամքով» թաքցնում է։

Որպես կանոն, բոլոր երկրներում պատերազմներից հետո հրապարակվում են պաշտոնական տվյալներ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների վերաբերյալ՝ անուն-ազգանուններով։ Մինչդեռ փաշինյանական իշխանությունը զոհերի մասին խոսեց մոտավոր թվերով՝ առանց հստակեցնելու վերջնական թիվը և առանց ամբողջական անուն-ազգանունների հրապարակման։ Մինչդեռ, զոհերը միայն թվեր չեն, վիճակագրություն չեն: Նրանք մարդիկ են՝ երիտասարդներ, իրենց կենսագրությամբ, իրենց ետևից թողած ծանր ցավով…

Շարքային քաղաքացիներիս մնում է հենվել սեփական ենթադրությունների վրա։ Իսկ Փաշինյանը փորձում է իր իշխանության ձախողումների հետևանքների մեղքը բարդել մի մարդու վրա, ով դժգոհ է իր իշխանությունից։