Այլևս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է շրիշակի մակարդակին: Նրան այլևս չեն կարողանում հանդուրժել փողոցում, եկեղեցում, մետրոյի գնացքում: Նրան մերժում է հասարակության զգալի հատվածը՝ շարքային քաղաքացիները, թոշակառուները, սոցիալապես անապահով մարդիկ, տաքսիստները, տնային տնտեսուհիները, գործարարները, հողագործները, արտահանողները, ներկրողները, փոքր ձեռնարկատերերը, սփյուռքահայերը: Շարքը կարելի է երկար շարունակել: Նրան իրենց սրտի վարչապետը համարողներն այլևս հիասթափված ու խաբված են զգում իրենց: Նրան մերժում են եկեղեցուց մինչև սոցցանի էջ: Ֆեյսբուքում նրան հավատարիմ մնացել են հիմնականում անդեմ, անանուն ֆեյքերը: Նրանք էլ են արդեն ամաչում իրենց «աշխատանքից»: Նրա ֆբ էջից անմիջապես հեռացվում են վատ գրառումները և, ինչես ասում է Բագրատ Սրբազանը՝ թրաֆիքինգի ենթարկված քննիչները գնում են գրառման հեղինակի ետևից: Բայց, դրանից Փաշինյանի վարկանիշը չի բարձրանում:
Փաշինյանը լավ գիտի, որ ամռանը կայանալիք ընտրություններում իր վերընտրվելու հավանականությունը փոքր է: Գնալով ուժեղանում են նրա՝ իշխանությունից զրկվելու վախերը: Բայց նա ամեն ինչ անում է այդ վախն իր մեջից արտահանելու և հասարակության մեջ ներարկելու ուղղությամբ: Ընտրություններից առաջ նա քաղաքականապես «մեկուսացրեց» հեղինակություն ու բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիրներից շատերին, նրանց շրջապատի մարդկանց:
Պատերազմով ընտրողին վախեցնելը հոգեբանական անթույլատրելի մանիպուլիացիա է, շանտաժ՝ սպառնալիք, որը կիրառում է մարդկանց նկատմամբ:
Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է կենաց ու մահու պայքար: Բացառված չէ, որ նա կգնա վերջին քայլին…Փաշինյանն ունի մի վերջին «փամփուշտ», որը չի բացառվում, որ կկիրառի ընտրությունների ժամանակ կամ անմիջապես հետո: Դա ռազմական դրություն մտցնելն է: Իսկ այդ հարցում անհրաժեշտության դեպքում իրեն օգնության կհասնի իր քաղաքական հենարանը՝ Ալիևը. մեկ-երկու ռազմական էսկալացիա ՀՀ սահմաններին, և ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունն ապահովված է:
Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի նաև այս սցենարին:
Հ/Գ Հիշեցնենք, որ ռազմական դրությամբ պայամանվորված է իր իշխանությունը ժամկետից դուրս և առանց ընտրության պահում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով Ուկրաինան արյունաքամ անելու ճանապարհով համառորեն չի ուզում պոկվել աթոռից…
Նաիրա Վանյան
