Փաշինյանի իշխանության գալուց հետո Եվրոմիությունը «շռայլ» է գտնվում Հայաստանի նկատմամբ և ֆինանսավորում է տարբեր ոլորտներ: Դեռևս 2023թ-ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում ունեցած ելույթում գոհունակությամբ խոսեց նաեւ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված հսկայական գումարների մասին։
Ինչ խոսք, գնահատելի է ԵՄ-ի կողմից նման օգնությունը եւ «հոգատար» վերաբերմունքը մեր երկրի հանդեպ: Դեռևս մինչև 2023թ-ը , ըստ Փաշինյանի ելույթի», ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է 400 մլն եվրո արժողությամբ ծրագեր:
Դրանից 270 մլն եվրո հատկացվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար:
Այս թվերը կարդալիս տպավորություն է, թե նման ֆինանսավարում և օժանդակություն ստացած հայաստանյան փոքր ու միջին բիզնեսը պետք է այնքան զարգացած լիներ, որ Հայաստանում անգործ կամ վատ ապրող մարդ չմնար: Սակայն, իրականությունը ճիշտ հակառակն է. ԵՄ-ի ֆինանսավորումից հետո Հայաստանում փակվել են հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ: Միայն 2025 թվականի սկզբից հարկային օրենսդրության փոփոխությունների և հարկային բեռի ավելացման պատճառով փակվել է 3,000-ից ավելի փոքր և միջին բիզնես։ Գեղեցկության սրահներ, հացի փռեր և այլ ծառայություններ մատուցող ընկերություններ հայտնվել են ճգնաժամային իրավիճակում՝ կրկնապատկված հարկերի պատճառով: Այս ոլորտում իրականացվող բոլոր քայլերը, կարծես թե, միտված լինեն խեղդելու և ոչնչացնելու բիզնեսը. Հարկեր, տուրքեր, չափորոշիչների բարդացում և այլն: Մարդը տեսնելով, որ այս բեռի տակ աշխատելն ուղղակի անիմաստ է և ֆինանսապես վնասակար, փակում է իր ձեռնարկությունը: Իսկ թե ու՞ր գնացին ԵՄ-ից ուղարկած փողերը, հայտնի չէ: Շարքային փոքր ձեռնարկատերերը, ինչպես նախկինում, այնպես էլ 270 մլն եվրո ֆինասանավորելուց հետո, աշխատում են բանկերի հետ՝ բարձր տոկոսներով գումարներ վերցնելով և բիզնես շրջանառության մեջ դնելով: Մի խոսքով, ՓՄՁ ոլորտին ուղարկված միլիոնավոր եվրոները չտեսանք: Գուցե, դրանք տեսել են իշխանական խմբակի հետ կապ ունեցող ՓՄՁ տերերը կամ… այլ անձինք…
34 մլն եվրո հատկացվել էր՝ տեխնոլոգիական զարգացման համար: Իսկ ի՞նչ է արվել Հայաստանում տեխնոլոգիայի զարգացման ոլորտում, ի՞նչ նորարարություններ են ֆինանսավորվել այդ գումարներով՝ տեսանելի ոչինչ չկա: Տեխնոլոգիական առումով Հայաստանն ինչպես եղել է, այնպես էլ մնում է, եւ եթե ժամանակին խոսվում էր IT ոլորտում մեր հաջողությունների կամ գիտության տարբեր ճյուղերում առաջընթացի մասին, այսօր այդ ամենն իսպառ մոռացվել է:
43 մլն եվրո տրամադրվել է Սյունիքի դիմակայունության զարգացմանը: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ինչպե՞ս է Սյունիքի դիմակայունությունը զարգացվել, ինչի՞ վրա է ծախսվել այդ 43 մլն եվրոն: Հայտնի չէ…
Չնայած, որ եվրոպացիները բարձ են գնահատում Երեւանի կանաչ զարգացումը և դրա համար տրամադրել են 62 մլն եվրո, Երեւանում անխնա հատվում են ծառերը, սպանդի են ենթարկվում: Գուցե, այդ միլիոնավոր եվրոներով Երևանի քաղաքապետարանը գնել է ծառահատող «դրուժբա» սղոցներ, վառելիք, որ ծառերը լավ կտրեն…
«Տեսանելի» է նաև Եվրախորհրդարանի հատկացրած գումարներից՝ ոստիկանության «բարեփոխումը»: Այո, ոստիկանությունում շատ բան է փոխվել, բայց ոչ թե հանցագործությունների կանխարգելման կամ բացահայտման ուղղությամբ, այլ՝ ոստիկանության աշխատողների բարեկեցությունն ապահովելու եւ ամբողջ համակարգը երկրի վարչապետի անվտանգությանն ու իշխանության պաշտպանությանն ուղղելու առումով: Ոստիկանութունը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում միայն ընդդիմադիրներին է բերման ենթարկում՝ բռնության ենթարկելով:Իսկ Երևանի փողոցներում և այլուր սպանություններն ու հանցագործությունները «ծլում-ծաղկում են»:
Դե, իսկ ժողովրդավարության զարգացմանն ուղղված եվրամիության ջանքերի ու տված փողերի մասին խոսում ենք ամեն օր: Ու, որքան շատ են այս ուղղությամբ եվրոպացիները փող տալիս, այնքան Հայաստանում ժողովրդավարությունը իր հոգեվարքն է ապրում: Այս կառույցում չեն տեսնում Հայաստանում տեղի ունեցող իրավական, քաղաքական հետապնդումներւը ընդդիմադիրների նկատմամբ, հոգևորականների, համայնքների ընտրված ղեկավարների նկատմամբ: Չեն տեսնում, քանի որ Փաշինյանն իրենց մարդն է. Ինչ անի, ինչ ապօրինություններ իրեն թույլ տա, եվրոպաշտոնյաների սրտով է, քանի որ Նիկոլն իրենց մարդն է…
Այս գումարները միայն մինչև 2023-ի ֆինանսավորումներն են: Ֆինանսավորումը շարունակվել են նաև հետագայում:
Սակայն, տեսնելով, թե ոնց են եվրոմիության կողմից ֆինանսավորված ոլորտները գլխիվայր շուռ գալիս, փլուզվում, ավերվում, մեզ մնում է խնդրել այդ կառույցին ու եվրոչինովնիկներին՝ կլինի՞ ձեր փողերը ձեզ պահեք…
Նաիրա Վանյան
