Սահմանադրական Դատարանի ՔՊ-ականացումը շարունակվում է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր։ Այսօր խորհրդարանի նիստի սկզբում հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Բոլորն էլ քվեարկել են Վարդանյանի օգտին։
Վաղը՝ մարտի 26-ին, ԱԺ նիստում Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելուց առաջ կերդվի։