Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքներին՝ մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։
Նշվում է, որ հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի 7 ընտանիքի:
