Թուրքիան հարվածում է Սիրիային եւ Իրաքին՝ ի պատասխան ահաբեկչության

Թուրքիայի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսի եւ Իրաքի ուղղությամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ռազմաօդային ուժերը Սիրիայում և Իրաքում գործողություն են իրականացնում ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։