Գազան կարող է վերականգնվել 350 տարում.ՄԱԿ-ի զեկույց

 ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսը հոկտեմբերի 21-ին հրապարակված զեկույցում, անդրադառնալով Գազայի խնդրին, գրել է, որ եթե պատերազմն ավարտվի վաղը, և Գազայի հատվածը վերադառնա ստատուս-քվոյին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը, ապա նրա վերականգմնան համար հարյուրամյակներ են պետք՝ վերականգնվելու համար:  Պատերազմից առաջ Գազան գտնվում էր իսրայելական և եգիպտական ​​շրջափակման տակ, որը սահմանվել էր այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը վերցրեց իշխանությունը 2007 թվականին:

«Ընթացիկ պատերազմը ապշեցուցիչ ավերածություններ է առաջացրել ամբողջ տարածքում, ամբողջ թաղամասերը ոչնչացվել են, իսկ ճանապարհներն ու կարևոր ենթակառուցվածքները՝ ավերակներ: Նախ պետք է մաքրվեն քայքայվող մարմիններով և չպայթած զինամթերքով պատված փլատակների լեռները: Հենց որ հրադադարը ձեռք բերվի, վերադարձը 2023 թվականի հոկտեմբերյան նախորդ ստատուս քվոյին Գազային չի դնի վերականգնման և կայուն զարգացման համար անհրաժեշտ ճանապարհին: Եթե 2007-2022 թվականների աճի միտումը վերադառնա 0,4 տոկոս միջին աճի տեմպերով, Գազայից 350 տարի կպահանջվի միայն 2022 թվականի ՀՆԱ-ի մակարդակը վերականգնելու համար»,- ասվում է զեկույցում:

Իսրայելն արդարանում է, թե շրջափակումն անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ին զենքի ներկրումը կանխելու համար և մեղադրում է գրոհայիններին Գազայի ծանր վիճակի համար: Ի պատասխան այս զեկույցի՝ ՄԱԿ-ում  Իսրայելի դեսպան Դենի Դանոնը այս ամենի համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին.«Գազայի ժողովրդի համար ապագա չկա, քանի դեռ նրանց ժողովուրդը շարունակում է օկուպացված մնալ ՀԱՄԱՍ-ի կողմից»։