Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդդիմությանն ու ընտրողներին կոչ է անում ակտիվ լինել հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում։ Սոցցանցերում երկրի նախկին ղեկավարը գրել է.
«Վրաստանը մահացու վտանգի տակ է:
Ընկերներ, ինչպիսի՜ ժամանակ է սոցիալական խոստումների և գունեղ հոլովակների համար: Մենք փաստացի կորցնում ենք մեր հայրենիքը, մեզ մեծ աղետ է սպասվում, եթե բոլորս չմոբիլիզացվենք և չգնանք քվեարկության 26-ին, մենք ոչ միայն կկորցնենք «առանց վիզայի» ռեժիմը, երկիրը ոչ միայն արմատապես կաղքատանա, մենք կդառնանք Ռուսաստանի սովորական մասը: Այնպես որ, եկեք չմրցենք միմյանց հետ խոստումներով, այլ եկեք բոլորս ձեռք ձեռքի տանք, մեր ընտրողներին բերենք քվեարկության և միասին փրկենք Վրաստանը։
Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին և ակտիվ մարդկանց օգնել ընտրողներին ավտոբուսներով տեղափոխել Թբիլիսիի շրջաններից գրանցման կայաններ, իսկ ավտոբուսների արգելափակման դեպքում՝ անձնական մեքենաներով, յուրաքանչյուր ձայնի կորուստը մահացու վտանգ է պարունակում, միակ ելքը լիակատար մոբիլիզացիան է»,- սոցցանցում գրել է Սաակաշվիլին։
