ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Դեռևս 2021թ-ից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իմանալով, թե ինչ նոր փորձություններ է բերելու Հայաստանի ու Արցախի գլխին, նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ, որպեսզի իր առջև դրված պարտականությունները կարողանա հաջողությամբ իրականացնել՝ առանց ընդդիմադիրների կողմից ստեղծած խոչընդոտների: Դա, հավանաբար,  Փաշինյանից պահանջել էին իր «հուշարարները»՝ արտաքին տերերը: Եվ այսպես, 2021-22 թթ-ին ԱԺ օրենսդրական փոփոխությունների հիման վրա ընդունվեցին խափանման նոր միջոցներ՝ տնային կալանքը և վարչական վերահսկողությունը: Այս նախաձեռնությունը փաշինյանական իշխանությանն օգնում է ընդդիմադիրներին, իրենց վարած քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնած  մարդկանց լռեցնել, «շղթայած» պահել նրանց լեզուն ու ձեռքերը:

Ու, որպեսզի այս կամ այն գործչի՝ տնային կալանքի դեմ հասարակությունը շատ չըմբոստանա, նախ՝ նրան կալանավորում են շինծու, կեղծ մեղադրանքներով՝ առանց իրավակսան հիմքերի, փաստերի: Բավականին երկար ժամանակ պահում են բանտային անմարդկային պայմաններում՝ տոթ կամ ցուրտ բանտախցում, տարբեր հանցագործների հետ, միջատների ու մկների «հարևանությամբ», սանիտարական անտանելի պայմաններում: Որոշ ժամանակ անց դատարանը «որոշում է» խափանման միջոցը փոխել տնային կալանքի:  Այդ ժամանակ թե՛ տվյալ գործիչը, թե՛ նրա հարազատներն ու համախոհները ուրախանում, ցնծում են, որ մարդը վերջապես կգիշերի իր տանը, իր ընտանիքի հետ միասին: Ոչինչ, որ ինքը հանցանք չի գործել, և ոչինչ, որ ոտքին կա հսկող էլեկտրոնային մի սարք, որը թույլ չի տալիս ազատ տեղաշարժվել: Տեղաշարժվելու դեպքում համապատասխան մարմիններն անմիւապես իմանում են այդ մասին: Կալանքի տակ գտնվողը պարտավոր է չհանել, չվնասել, չփոփոխել էլեկտրոնային սարքը: Դրա հետ միասին այդ մարդկանց տներում տեղադրվում են գաղտնալսող կամ լսող սարքեր, որ նա ազատ չխոսի, որևէ քաղաքական հարց չքննարկրի երկրորդ անձի հետ:

Էլեկտրոնային սարքերի վրա պետությունը մեծ գումարներ է ծախսում: Այս համակարգը Հայաստանում առաջին անգամ փորձարկվեց 2022-23 թ-ին:  Նախագծի վրա ծախսվեց 22.8 մլն դրամ: 2022-25 թթ-ին ձեռք է բերվել 2334 հսկող սարք, որոնցից 970-ը տնային կալանքի համար, մնացածը՝ վարչական վերահսկողության: 2025թ-ի դեկտեբերի 19-ի դրությամբ կիրառվել է 1960 սարք, որոնցից 870-ը տնային կալանքի համար, 1090-ը՝ վարչական հսկողության համար: Վերջին 3-4 տարիներին էլեկտորնային հսկողության սարքերի ներդումը աճել է:

Սակայն,  Փաշինյանենք այսքանով չեն սահմանափակվել. ըստ տարբեր աղբյուրների, 2026-ին նախատեսվում է ձեռք բերել ևս 420 սարք, 200-ը տնային կալանքի, 220-ը վարչական հսկողության համար: Նշանակում է, դեռևս 420 ընդդիմադիր քաղաքացու ոտք շուտով  օղակ կկրի…

Այս սարքերը իրենց ոտքին կրող քաղաքացիները պատահական մարդիկ չեն. նրանք ազգային-պետական շահերով մտահոգ մարդիկ են, ովքեր համաձայն չեն երկիրը Ալիևի բոստան դարձնելու Փաշինյանի  քաղաքականության հետ: Բայց, Փաշինյանը նրանց ազատությունը դնում է օղակի մեջ…

Հ/Գ 2018 թվականի համեմատ՝ 2025-ին Հայաստանում կալանքի միջնորդությունների թիվը կրկնապատկվել է։

Նաիրա Վանյան