Երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել ՔՊ կուսակցության երիտասարդական կառույցի նորաբաց գրասենյակ իր այցի մասին։ Այդ, ինչպես Նիկոլ Փաշինյանի բոլոր գրառումների տակ, ֆեյք օգտատատերերն անխնա գովում են Նիկոլ Փաշինյանին։ Ալեքսան Սահակյան անունով ֆեյքը Փաշինյանի այդ գրառման տակ գրել է․ <<Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ձեր անխոնջ աշխատասիրությունն ու վճռականությունը, հայրենիքին նվիրվածությունն ու տեսլականը վառ օրինակ են բոլորիս համար: Ձեր առաջնորդությամբ իրականացվող փոփոխությունները խթանում են երկրի զարգացմանը, հաստատում ազգային արժեքների պաշտպանությունը և նպաստում ժողովրդի բարեկեցությանը:
Շնորհակալ ենք Ձեր նվիրումից, տոկունությունից և պատասխանատվությունից, որոնք ոգեշնչում են և միավորում բոլորին դեպի ընդհանուր նպատակներ: Ձեր աշխատանքի պտուղները զգալի են, և ապագան լի է նոր ձեռքբերումներով, շնորհիվ Ձեր խիզախ ու առաջադեմ ղեկավարության>>։
Բացում եմ Ալեքսան Սահակյան օգտատերի ֆեյսբուքյան էջը, լուսանկարներ, գրառումներ չունի, Ֆեյսբուքում ընդամենը 2 ընկեր ունի, որից մեկը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանն է;։ Դե Քլոյանների ընտանիքի մասին խոսելն ավելորդ եմ համարում;
ՈՍԿԱՆ սԱՐԳՍՅԱՆ
