ԶՐՈ ՏՈԿՈՍ ՀԱՐԿ՝ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻՆ

Շարունակելով ներկայացնել Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, Նարեկ Կարապետյանը ներկայացրեք քայլ 2-ը:

Սա վերաբերում է փոքր բիզնեսին: Կարապետյանն ասաց, որ Հայաստանում 69 հազար ընկերություն է հարկվում շրջանառության հարկով: Իսկ վերջին երկու տարում, երբ  փոքր բիզնեսի  հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս, 3000 փոքր ընկերություններ փակվեցին՝ չդիմանալով հարկային բեռին: «Պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, շրջհարկից, որպեսզի հնարավորության տանք նրան զարգանալու».-ասաց բանախոսը: Շահառուները լինելու են գեղեցկության սրահները, հացի փռերը, փոքր կրպակները: «Միակ բանը որը մենք խնդրում ենք, որի վրա աշխատելու ենք, որ միջին բիզնեսը իրեն չտրոհի ու չդառնա փոքր բիզնես: Մեր ծրագրավորած այս քայլերով տարեկան 200 ընկերություն է բացվելու: Մենք փոքր բիզնեսին ասելու ենք՝ զարգացիր, մինչև միջին բիզնես չդառնաս, հարկայինը, քննչականը, ԱԱԾ-ն, քո դուռը չեն գալու: ՀԴՄ խփեցիր, չխփեցիր, մոռանալու ենք այս ամեն ինչը: Հարկայինը, այդ բիզնեսի վրա աշխատելով, բյուջեի միայն 2 տոկոսն է աահովում: Այդ երկու տոկոսը մենք այլ տեղից կգտնենք: Երկու չէ, երեք չէ, ես ձեզ վստահեցնում եմ, մեր երկիր տասնյակ տոկոսներ կբերենք միջազգային առևտրով».-ասաց Նարեկ Կարապետյանը: