BRICS-ի մասնակից երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը տեխնոլոգիաների, կրթության, առևտրի, լոգիստիկայի և ֆինանսների ոլորտներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեր աճող տնտեսությունների ներուժն ամբողջությամբ իրացնելու և համաշխարհային տնտեսական աճի նոր ալիքից լիարժեք օգտվելու համար մեր երկրները պետք է ակտիվացնեն համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ զարգացումը, առևտուրը և լոգիստիկան, ֆինանսները և ապահովագրությունը, ինչպես նաև բազմապատկեն ներդրումների ծավալը»,- ասել է Պուտինը BRICS գագաթնաժողովի ընդլայնված կազմով հանդիպմանը։
