Մասիսցի մանկավարժ Արմենուհի Դիլանյանը գրում է.

«Ու որբացել է քաղաքս այնպե՜ս…
Ամեն առավոտ աշխատանքի գնալիս, երբ հասնում եմ քաղաքապետարանի շենքին, մի անորոշ մաղձ է խեղդում կոկորդս…
Ես չգիտեմ, թե ինչ հայացքներ ու կուսակցական պատկանելություն ուներ Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, բայց մարդ կոչումի քննությունը իմ քաղաքում գերազանց էր հանձնել։
Մի անգամ ներկա եմ եղել նրա՝ քաղաքի բնակիչների ընդունելության օրվան. բոլորի հարցերը լուծեց հենց այդ պահին, բնակիչների ներկայությամբ հեռաձայնում էր համապատասխան կառույցին, ու մարդիկ գոհ ու շնորհակալ դուրս էին գալիս քաղաքապետի ընդունարանից։
Հասարակ մարդ է, մատչելի, բարի՜, այնքան մատչելի, որ տնից կարող ես գրել քաղաքապետին և անմիջապես լուծել հարցերդ։ Ո՞ր քաղաքն ունի այդպիսի քաղաքապետ..
Ւ՜նչ սրտացավ էր, ինչքա՜ն մարդկային։ Ես հավատում եմ բումերանգի օրենքին, Ձեր արած բոլոր լավությունները մի օր եռապատկված վերադառնալու են Ձեզ։ Ամու՛ր մնացեք, քանզի որբ է քաղաքս առանց Ձեզ…»:
