ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ.«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ԵՒՐՈՊԱՅԻՑ

Որքան էլ պաշտոնական Եվրոպան՝ իր տարբեր կառույցներով ու միջազգային մարմիններով հանդերձ, ուզում է աչք փակել Հայաստանում տեղի ունեցող՜ բռնապետական կարգերին բնորոշ ռեպրեսիոն իրադարձությունների նկատմամբ, վաչապետ Փաշինյանը, հատելով բոլոր կարմիր գծերը, արդեն նրանց զրկում է լռելու  հնարավորությունից:

Երեւանյան  Եվրանեսթում տեղի ունեցածը եւ ԵԽ պատգամավորների հնչեցրած հայտարարությունները դրա վառ ապացույցն են:

«Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ թեկնածու լինել, մենք պետք է լուծենք ներքին խնդիրները։ Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը, այլ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ քաղաքներում։ Չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է, այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,- Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը՝ անդրադառնալով ՀՀ-ում ձերբակալություններին։ Նա զգուշացրեց՝ մենք շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունենում, որ մարդկանց կարող են ձերբակալել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար․ «Սա արդեն մեթոդ է։ Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար, օրինակ՝ գնանք Ստամբուլ։ Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»։ Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ իրավական համակարգում շարժվում են խորհրդային իրավական համակարգից եկած ժառանգությամբ․ «Մեղադրենք, ուղարկենք բանտ, հետո կտեսնենք։ ՀՀ արդարադատության նախարարը փորձում է պայքարել այս պատմական ժառանգության հետ։ Տեղյակ եղեք նման դեպքերի մասին, քանի որ շատ խորն ուսումնասիրել ենք այս դեպքերը»։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում  պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին նույնպես միացել է ՀՀ իշխանություններին ուղղված մեղադրանքներին:

Փաստորն, Փաշինյանը աստիճանաբար կորցնում է եվրոպական կառույցների վստահությունը եւ կարող է կանգնել կոտրած տաշտակի առաջ միայնակ՝  Ալիեւի ու Էրդողանի «բարի» կամեցողության ու քաղաքական «հենարանի» հետ…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ