Դեռեւս մի քանի առաջ ԱՄն 10 մլն դոլար էր խոստացել Սիրայիա այսօրվա ժամանակավոր ղեկավար ԱԼ Շարաայի գլխի համար: Այդ ժամանակ Ալ Շարաան, որ պայքարում էր Սիրաիայի նախագահ Ասադի ռեժիմի դեմ, համարվում է ահաբեկիչ: ԻՍկ նրա գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը համարվում էր ահաբեկչական կազմակերպություն:
Ամեն ինչ փոխվեց, երբ անցյալ դեկտեմբերին այդ զինված կոալիցիան տապալեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ վերջ դնելով վերջինիս ընտանիքի կեսդարյա կառավարմանը։ ԱԼ Շարաան դարձավ Սիրիայի ժամանակավոր ղեկավար: Սափրված ու փողկապավոր նախկին ահաբեկչին սկսեցին ընդունել ԱՄՆ նախագահը, եվրոպական երկրների ղեկավարները: ՀԻմա նրա հետ դիավանագիտական հարաբերությւոններ են քննարկում:
Մեծ Բրիտանիան «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը հանել է արգելված «ահաբեկչական» կազմակերպությունների ցանկից, այն բանից հետո, երբ խմբավորումը անցյալ տարվա դեկտեմբերին տապալեց Բաշար ալ-Ասադին և վերահսկողություն հաստատեց կառավարության նկատմամբ։
Այս քայլը կատարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հուլիսին հայտարարեց, որ չեղյալ կհայտարարի HTS-ի «ահաբեկչական» որակումը։
HTS-ը Մեծ Բրիտանիայի կողմից արգելվել է 2017 թվականին՝ «Ալ-Քաիդայի» հետ նախկին կապերի պատճառով։
«Կառավարության որոշումը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը (ՀԹՇ) արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու վերաբերյալ, կնշանակի ավելի սերտ համագործակցություն Սիրիայի նոր կառավարության հետ», — ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հեռացման մասին որոշումը, որը ներկայացվել է խորհրդարան, կօգնի նաև իրենց համագործակցել Սիրիայի հետ՝ «Ասադի ռեժիմի քիմիական զենքի ծրագիրը վերացնելու» համար։
Հունվարին, Ասադին տապալելուց հետո, նոր իշխանությունները հայտարարեցին բոլոր զինված խմբավորումների լուծարման մասին, իսկ որոշ խմբավորումներ, այդ թվում՝ «HTS»-ը, ինտեգրվեցին այնպիսի մարմինների մեջ, ինչպիսին է երկրի նոր ոստիկանական ուժերը։
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Լամմին հուլիսին Սիրիա կատարած այցի ժամանակ հանդիպեց Շարաայի հետ, որտեղ նա հայտարարեց լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ կապերի խզումից ավելի քան տասը տարի անց։
