CNBC-ից հայտնում են այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Միչիգանում փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցող նախընտրական հանրահավաքի ժամանակ կատարել է ռեփեր Էմինեմի «Lose Yourself» երգը:
Դեթրոյթի բնակիչ Էմինեմը դեմոկրատների հանրահավաքում ներկայացրեց Բարաք Օբամային: Հայտնվելով հանրության առջև՝ ամերիկացի նախկին առաջնորդը խոստովանել է, որ իր համար հուզիչ է էմինեմից հետո բեմ դուրս գալը:
