Եթե ազատ չարձակեն, կլինի մեծ հանրահավաք

Օգոստոսի 15–ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարացրել էր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14–ին, ժամը 18:00–ին։ Այս մասին տեսաուղերձով տեղեկացրել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Եթե Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն, շաբաթվա ավարտին կունենանք մեծ հանրահավաք Ազատության հրապարակում»,– հայտարարեց նա։