Էրդողանը հաճոյախոսել է Իտալիայի վարչապետին ու խորհուրդ տվել՝ չծխել

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած Ղազայի խաղաղության գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկար ձեռքսեղմել է Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի ձեռքը եւ ասել.«Լավ տեսք ունեք, բայց դու պետք է թողնեք ծխելը»։ Հավանաբար, նա տիկնոջ կոշտ ձայնից էր հասկացել, որ ծխում է:

«Գիտեմ», — պատասխանեց Մելոնին՝ առաջացնելով բոլորի ծիծաղը, այդ թվում՝ մոտակայքում կանգնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ։