ԱՓՍՈՍՈՒՄ Էՙ ՈՐ ՉԻ ՇԱՀԵԼ ՄՐՑԱՆԱԿԸ

Հոկտեմբերի 10-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը  խոսել է Նոբելյան խաղաղության մրցանակի մասին, որի համար առաջադրվել էր, բայց չէր շահել։

 Նա հայտնել է, որ մրցանակի այս տարվա դափնեկիր՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, զանգահարել է իրեն և ասել, որ մրցանակը նվիրում է իրեն։ 

«Ես չասացի՝ «Ապա տուր ինձ մրցանակը»։ Պետք է ասեի։ Կարծում եմ՝ եթե ասեի, նա այն ինձ կտար, որովհետև շատ քաղաքավարի էր», — կատակով ավելացրեց նա։

Սակայն նախագահը դեռևս ափսոսում էր, որ չի շահել մրցանակը՝ պնդելով, որ այս տարվա հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր կանխել է ութ պատերազմ։ 

Մաչադոն իր «X» էջում նաև նշել է, որ մրցանակը նվիրում է Վենեսուելայի ժողովրդին և Թրամփին։ 

«Մենք հաղթանակի շեմին ենք, և այսօր, ավելի քան երբևէ, մենք հույսը դնում ենք նախագահ Թրամփի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի, Լատինական Ամերիկայի ժողովուրդների և աշխարհի ժողովրդավարական երկրների վրա՝ որպես մեր հիմնական դաշնակիցներ ազատության և ժողովրդավարության հասնելու գործում», — գրել է նա։