Արցախից բռնի տեղահանվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացիություն ստացել

Պաշտոնական տվյալներով` 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից 17,4 տոկոսն է ՀՀ քաղաքացիություն ստացել՝ ավելի քան 12 500 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը` պատասխանելով Spuntik Արմենիայի հարցմանը։
«Հոկտեմբերի 1-ի տվյալով` Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 12 564 անձի»,- հայտնեցել են գերատեսչությունից։
Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ 6778 անչափահասի է ՀՀ քաղաքացիություն տրվել (այն հիմքով, որ քաղաքացիությունն ընդունել են նրանց ծնողները)։
Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 20 հազար բռնի տեղահանված, այդ թվում՝ երեխաները։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ասել է, որ ԼՂ–ից տեղահանված անձանց համար քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցված է։ Նրա խոսքով՝ սովորաբար քաղաքացիություն ստանալը տևում է առնվազն 90 օր, իսկ ԼՂ բնակիչների համար առավելագույնը 2 ամսում է լինում։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։