Քուրդ հեղափոխական Աբդուլլահ Օջալանը ազատ կարձակվի՞

Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր եւ նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը, ով  1999 թվականից բանտարկված է Թուրքիայի Էրմալի կղզում, հնարավոր է՝ ազատ արձակվի՝ կազմակերպության լուծարման պայմանով:  Այդպիսի առաջարկ արվել է «Գորշ գայլերի»՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից: Նա հոկտեմբերի 22-ին PKK-ին կոչ է արել կոչ է արել վայր դնել բոլոր զենքերը։ Ըստ այդ պայմանի, Օջալանը պետք է դուրս գա եւ բղավի, որ .«կազմակերպությունը լուծարված է, ահաբեկչությունն ամբողջությամբ ավարտված է»:

«Անջատողական ահաբեկչական PKK-ի զինված գործողությունները դատապարտված են ձախողման… Ահաբեկչական կազմակերպության միակ ելքը այն է, որ բոլոր ահաբեկիչները զենքերով իջնեն լեռներից և հանձնվեն Թուրքիայի Հանրապետությանը: Եթե ահաբեկիչների առաջնորդի մեկուսացումը հանվի, թող նա գա և խոսի: Թող նա բղավի, որ ահաբեկչությունն ամբողջությամբ ավարտված է, և կազմակերպությունը լուծարված է», — ասել է Բահչելին:

Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցությունը գործում է հիմնականում Թուրքիայի հարավ-արեւելքում եւ Իրաքի հյուսիսում, որի նպատարկն է Քրդական պետությության ստեղծումը՝ երբեմնի Քուրդիստանի տարածքում, որը ներառում  է նաեւ Թուրքիայի որոշ շրջաններ: Այդ կառույցը, որն իր մեջ ներառում է զինված խմբավորում, որը  Թուրքիայում տեղի ունեցող պայթյունների, ահաբեկչությունների հիմնական կազմակերպիչն է: Օջալանը բանտարկվել է 1999թ-ից, նախ դատապարտվել էր մահապատժի: Այնուհետեւ քրդերի շրջանում առաջացած բողոքի մեծ ալիքի եւ ԵՄ-ի պահանջով պատիժը փոխվել է ցմահ դատապարտման՝ դաժան պայմաններում: Մահապատիժը հանվեց՝ Թուրքիայի ՝ ԵՄ մնտելու ծրագրին չխոչընդոտելու համար:

Հիշեցնենք, որ 2014թ-ին Օջալանը  բանտից ուղերձ էր հղել հայերին, որում նշել է, որ 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացվել է սարսափելի ցեղասպանություն, սակայն հայերին հաջողվել է պայքարի ու մեծ ջանքերի շնորհիվ ոտքի կանգնել: Օջալանը պարզաբանել է, որ երբեք բացասական վերաբերմունք չի տածել հայերի նկատմամբ՝ ընդգծելով, որ իր կողմնակիցները պայքարում են ոչ միայն քրդերի, այլև՝ հայերի ու տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների ազատության ու հավատի համար:

Նաիրա Վանյան

 

: