Իր հայրենիքում պատիժ է կրում՝ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար

ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու  համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը 6 տարի պատիժը կրել է Մուրմանսկի բանտում։ 2021 թվականի մարտ ամսին  փոխադրվել է Հայաստան և, զարմանալիորեն, հայաստանի բանտում մինչ օրս կրում է ,,պատիժը,,… Հիշեցնենք, որ նա ադրբեջանցուն սպանել է ռուսաստանյան  սրճարաննեից մեկում, որտեղ ադրբեջանցին հայհոյել է հայերին, պատի վրայից պոկել եւ գետնին գցել հայ հերոսների նկարները: Արմանին Հայաստան տեղափոխելը բավակաին բարդ է եղել. ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը 2018 թվականից զբաղվում էր Առաքելյանի՝ Հայաստան արտահանձման հարցերով։ Տարիներ տևած պայքարից հետո, վերջապես, ՌԴ իշխանությունները համաձայնեցին Առաքելյանին արտահանձնել, քանի որ նրա՝ ՌԴ բանտում մնալը դարձել էր վտանգավոր. տեղի ադրբեջանցիները պատրաստվում էին նրանից վրեժ լուծել…   Թվում էր, թե ,երբ Արմանը գա Հայաստան, մեր իշխանությունները կգտնեն համապատասխան եղանակները նրան ազատություն շնորհելու: Սակայն, ի զարմանս մեզ, լուրջ առողջական խնդիրներ ունեցող հայ տղամարդը իր հայրենիքում մինչ օրս Հայաստանում կրում է պատիժ՝ մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:

Զուգահեռ անցկացնենք ադրբեջանցի մարդասպան Ռամիդ Սաֆարոֆի ճակատագրի հետ:

Բուդապեշտում՝ քնած հայ սպային կացհանարած Ռամիդ  Սաֆարովին Բուդապեշտի  քաղաքային դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման, 30 տարով առանց ներման թույլտվության: 2012-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին: Այստեղ Սաֆարովին ընդունեցին դիմավորեցին ու պատվեցին հերոսի նման, երկրի նախագահ Ալիեւի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց՝ լեյտենանտից մայորի, բնակարան ստացավ և ֆինանսական մեծ պարգեւներ:

Ստացվում է, որ հայ տղամարդը Հայաստանից դուրս մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար պատիժ է կրում հենց մեր երկրում: Իսկ անմեղ, քնած հային կացնահարող մարդասպանը իր երկրում հերոսացվում եւ մեծարվում է: Սա ՀՀ գործող իշխանության ցածր արժեհամակարգի եւ արժանապատվության բացակայության ցուցիչ է:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ