«Ազգերը պետք է իրենց ապագան կառուցեն իրենց պատմական և հոգևոր փորձի, ինչպես նաև «ինքնիշխան աշխարհայացքի» վրա».- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացվող «Ապագայի հորինումը» II միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված գրավոր ուղերձում։ Հոկտեմբերի 7-8-ը կայանալիք միջոցառումը միավորում է գրեթե 80 երկրներից ավելի քան 7000 մասնակիցների։
Պունինը նաեւ ասել է, որ մարդկության ապագայի վերաբերյալ բաց և ստեղծագործ քննարկումները օգնում են կառավարություններին համարժեք արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին։ «Նման խորը և բովանդակալից զրույցի եզրակացություններն ու արդյունքները մեծ արժեք ունեն», — հավելել է Պուտինը։ «Ես վստահ եմ, որ մենք պետք է ստեղծենք մեր սեփական ապագան՝ հիմնվելով ինքնիշխան աշխարհայացքի վրա»։
