Գերմանական ոստիկանությունը հայտնաբերել է ռեստորան, որտեղ մատուցվել է «կոկաինով» պիցցա: Պարզվել է, որ եթե հաճախորդը պատվիրել է 40-րդ պիցցան, ապա թմրադեղը տրամադրվել է անվճար: Ռեստորանն ստացել է գերշահույթ, քանի որ այստեղ ամենաշատն է պիցցա պատվիրվել: Երբ ոստիկանները զննել են ռեստորանի մենեջերի բնակարանը, նա կոկաինով լի պարկը նետել է իր լուսամուտից ցած: Պարկը ընկել է դրսում սպասող մյուս ոստիկանների գիրկը: Հայտնաբերվել է 1,6 կգ կոկաին, 40 գ կանեփ և 268,000 եվրո (223,480 ֆունտ) կանխիկ գումար: 36-ամյա մենեջերը կալանավորվել է։ Քննիչների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է մատակարարների մի ողջ շղթա: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:
