Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը Ազգային ժողովում, երբ բուռն քննարկում ծավալվեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածության հարցի շուրջ, պատասխանում էր ԱԺ պատգամավորների հարցերին:
Նա, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի այն հարցին, որ երբ է վերջապես կառուցվելու Վարդենիսի դիահերձարանը, ասաց.«Ի՞նչ խնդիր կա, որ հանգուցյալին Վարդենիսից տանում են Մարտունիի դիահերձարան։ Այսինքն` ուզում եք ասել, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ, Աստված չանի, ձեր շենքից մեկը մահանա, միանգամից շենքից հանում, մտցնում եք դիահերձարա՞ն․․․Ինչ-որ ճանապարհ պետք է անցնեք, չէ՞, որ հասնեք դիահերձարան։ ՀՀ-ն այնքան մեծ չէ, որ 70 կմ ճանապարհ անցելը խնդիր լինի։ Ու ընդհանրապես ո՞վ ասաց, որ ամեն տեղ պիտի մի ԲԿ լինի․ մի տեղ գնալու համար տրանսպորտ գոյություն ունի, ավտոմեքենա»,- հայտարարեց պատգամավորը։
Ավելի ուշ՝ ԱԺ ընդմիջումից հետո, երբ նա կրկին պատասխանում էր պատգամավորների հարցերին, որոշեց շտկել իր խոսքը՝ ասելով, թե Վարդենիսում արդեն իսկ կառուցվում է դիահերձարան, ու մարդիկ ստիպված չեն լինի 70 կմ անցնել ու հասնել Մարտունի։
