ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆԱՐԿՈԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻ

2024թ-ի հուլիսին ռուս սահմանապահները դուրս եկան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ տեղակայվել էին 1992 թվականից։ Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ու տեղեկացրել, որ Հայաստանը բավարար կարողություններ ունի՝ ինքնուրույն իրականացնելու սահմանի հսկողությունը։

Իսկ թե ինչպես է իրականացվում «Զվարթնոց» օդանավակայանում այդ հսկողությունը, տեսնում են այն մարդիկ, ովքեր օգտվում են դրանից: ՌԴ մեկնողները կարող են փաստել, որ այնտեղ խստագույն հսկողություն է իրականացվում, երբ մարդը փորձում է հատել  ՌԴ սահմանը. օդանավակայանի տարբեր կետերում, մի քանի անգամ խստագույնս ստուգվում են ուղեբեռները ավիացիոն անվտանգության ծառայության կողմից՝ հատուկ սարքերի միջով անցկացնելով: Անգամ ուղեւորների կոշիկներն են ստուգվում: Խիստ վերահսկողությունն է  է նաեւ ՌԴ-ից մեկնող ինքնաթիռների ուղեբեռների նկատմամբ:

Իսկ ի՞նչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում՝ ռուս սահմանապահների դուրս գալուց հետո: Ուղեւորը արտերկրից գալիս է, մոտենում համապատասխան պատուհանին, որտեղ ստուգում են միայն անձնագիրը ու, անարգել, առանց բեռների ստուգման հատում է ՀՀ սահմանը: Բնականաբար, այդ ամենաթողության մեջ ուղեբեռների մեջ կարող է լինել ամեն ինչ՝ թմրանյութերից սկսած մինչեւ տարբեր տեսակի փոքր ծավալի զենք, զինամթերք: Իսկ, եթե այդ ինքնաթիռը եկել է թշնամական երկրից, որին Փաշինյանն ու իր թիմը արդեն համարում են բարեկամ, ապա մեծ է հավանականությունը, որ ուղեբեռների մեջ կարող են լինել  վերոնշյալները, որոնք հետագայում կծառայեն Հայաստանում  ահաբեկչական գործողություններ իրականացնելու, թմրանյոթերի բիզնեսի համար: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն այս իշխանության ձեռամբ զրկվել է իր անվտանգությունից, իր անվտանգային բոլոր գործիքակազմերից: